211652_close_icon
views-count17160 դիտում article-date 23:52 13-10-2018

Շվարցենեգերը առաջին անգամ ժամանել է Կիև՝ պատվավոր հյուրի կարգավիճակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկացի հանրահայտ դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը առաջին անգամ Ուկրաինա է ժամանել: Դերասանը արդեն հասցրել է հանդիպել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ: Այնուհետև Շվարցենեգերը Կլիչկոյի հետ զբոսնել է քաղաքում: Պրոֆեսինալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն-քաղաքապետը պատմել է, որ դերասանը հիանալի տրամադրություն ունի, նկարահանվում է ֆիլմերում և բարևում է Ուկրաինայի բնակիչներին: Շվարցենեգերը Կիև է ժամանել Olerom Forum One բիզնես-ֆորումին՝ պատվավոր հյուրի կարգավիճակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր