6285 դիտում
21:37 12-10-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
«Իրավունք» թերթի 12.10.18 թ. համարում տեղ է գտել «Ոստիկանությունն իր գործառույթն իրականացնում է ընտրովի» հրապարակում, ուր ասվում է, թե Արարատյան հայրապետական թեմի Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում հայտնված երկու կանայք բռնություն են գործադրում եկեղեցի այցելողների, արարողությունների մասնակիցների ու աշխատակիցների նկատմամբ և փող մուրում:
Ըստ թերթի` Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Թովմա քահանա Անդրեասյանը հայտնել է, թե ոստիկանությունը չի գալիս, ասում են` կառավարությունն արգելել է, պետությունն ու եկեղեցին անջատ են:
Հայտնում ենք, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորներից ու քաղաքացիներից ոստիկանությունում որևէ ահազանգ չի ստացվել մուրացիկ կանանց կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ: Թերթին կոչ ենք անում չճշտված և անհիմն տեղեկություններով թյուրիմացության մեջ չգցել ընթերցողներին ու ձեռնպահ մնալ հանրային կարծիքը խեղաթյուրելու ձեռնարկներից:
Նմանատիպ նյութեր
16600 դիտում
13:38 23-06-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
4855 դիտում
11:39 10-07-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
3101 դիտում
17:00 07-08-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ
Այս բաժնից
712 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
616 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը