«Մոնակոյի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Թիերի Անրին: Այդ պաշտոնում «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվողը կփոխարինի Լեոնարդու Ժարդիմին, որը հոկտեմբերի 11-ին պաշտոնանկ արվեց:
Այս շաբաթ Անրին կլքի Բելգիայի հավաքականը, որտեղ նա գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականն է, իսկ արդեն հոկտեմբերի 15-ին պաշտոնապես կներկայացվի «Մոնակոյում»:
Մոնեգասկները Ֆրանսիայի այս առաջնությունում չափազանց անհաջող են հանդես գալիս. 9 տուրից հետո թիմը 6 միավորով գտնվում վտանգավոր գոտում՝ 18-րդ տեղում:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
