211652_close_icon
views-count4946 դիտում article-date 16:29 12-10-2018

ՀՖՖ-ն շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայկական ֆուտբոլային հասարակությունը շնորհավորում են լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 92-ամյակի կապակցությամբ: ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ավանդ ունենալու համար: Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան հետագա հաջողություններ, քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր