211652_close_icon
views-count2914 դիտում article-date 15:48 11-10-2018

«Մոնակոն» պաշտոնանկ արեց Ժարդիմին

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը լքում է իր պաշտոնը: Ֆրանսիական ակումբը հայտարարեց պորտուգալացի մասնագետի պաշտոնանկության մասին: Ակումբն այս մրցաշրջանի 11 խաղերից հաղթել է միայն մեկում: Ժարդիմը «Մոնակոյում» աշխատում էր 2014թ. ամռանից: Նրա ղեկավարությամբ թիմը 2017թ. դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ: Նշվում է, որ «Մոնակոն» կարող են գլխավորել Թիերի Անրին, Արսեն Վենգերը, որը 1990-ականներին արդեն մարզել էր թիմը և Կլաուդիո Ռանիերին:

Նմանատիպ նյութեր