211652_close_icon
views-count5109 դիտում article-date 13:04 11-10-2018

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում

Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում: «[url=https://armenpress.am/arm/news/950565.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին: Նա կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, ապա 2018 թվականի օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից: Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Նմանատիպ նյութեր