211652_close_icon
views-count54668 դիտում article-date 23:42 10-10-2018

Կասկադյորական վթար Երևանում. 29–ամյա վարորդը Dodge ավտոմեքենայով արմատից տապալել է հաստաբուն ծառը. նրան օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող երիտասարդ տղաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Քրիստափորի 1-ին նրբանցքի բնակիչ, 29-ամյա Հարություն Յապուչյանը Չարենցի փողոցում իր վարած Dodge մակնիշի 35 VN 448 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ծառը արմատախիլ է եղել և ընկել կայանված վիճակում գտնվող Ford Transit-ի վրա: Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին վարորդն ասում էր, թե վթարի պատճառը եղել է ինչ-որ անձի կողմից իր ավտոմեքենայի ուղղությամբ նետած քարը: Սակայն հավաքվածները ասում էին, որ դա վարորդի կողմից արդարանալու միջոց է: Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող մի խումբ երիտասարդ տղաներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր