211652_close_icon
views-count27638 դիտում article-date 23:48 10-10-2018

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Ջորին ու ЗИЛ-ը. կա վիրավոր. Ջորու վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածում բախվել են Դարակերտ գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Խամոյանի վարած ГАЗ 52 մակնիշի 35 GQ 515 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ, 45-ամյա Հրաչ Հարությունյանի վարած ВАЗ 21011 մակնիշի 34 VC 299 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21011–ի վարորդը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասաի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ ВАЗ 21011-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր