33300 դիտում
21:44 10-10-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota Camry-ն, RAV4-ն ու КамАЗ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Մայակովսկի –Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ, 50-ամյա Արտակ Ղարիբյանի վարած Toyota RAV4 մակնիշի 57 ՕQ 757 համարանիշի, 25-ամյա Արմեն Վարդանյանի վարած Toyota Camry մակնիշի 10 GD 002 համարանիշի և 61-ամյա Գագիկ Մուրադյանի վարած КамАЗ մակնիշի 10 ՏԼ 031 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Գոհար Ավդալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժն պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+