211652_close_icon
views-count5554 դիտում article-date 23:09 10-10-2018

Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն էականորեն նվազել են

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների, հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը: 2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում: Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի կողմից կատարված 21 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 36 անչափահասների կողմից կատարված հանցագործության 96 դեպք: Այսինքն կրկնակի նվազել է հանցավոր արարք կատարած անչափահասների, 4.6 անգամ՝ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը: Նման արդյունքներն ապահովելու առումով էական նշանակություն են ունեցել 2017թ. արձանագրված մտահոգիչ միոտւմներից ելնելով՝ անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այդ նպատակով մարզային և համայնքային մարմինների, իրավապահ մյուս մարմինների հետ սերտ համագործակցության ծավալմանն ուղղված դատախազության նախաձեռնությունները: Մասնավորապես՝ այս տարեսկզբին մարզի դատախազության կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը և ՀՀ Շիրակի մարզպետարան՝ անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով: Միջնորդագրերի քննարկմանը, բացի պետական, տեղական և հասարակակական շահագրգիռ մարմինների, ոստիկանության ներկայացուցիչներից, մասնակցել են նաև մարզի դատախազության դատախազները: Անչափահասների շրջանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կատարման կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները, դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Դատախազության աշխատակիցների կողմից արզպետարանի աշխատակիցներին և դպրոցի տնօրեններին ներկայացվել են անչափահասների կողմից կատարվող հանցավոր արարքները նվազեցնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, Ոստիկանությանը՝ հանձնարարություններ: Համատեղ քննարկումների արդյունքում խնդիր է դրվել մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային գործողություններ, հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպում-քննարկումներ գիշերօթիկ և ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների և նրանց ծնողների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների աշակերտների, ուսանողների հետ: Այս համատեքստում կազմակերպվել է Շիրակի մարզի դատախազի հանդիպումը Շիրակի պետական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ, ինչպես նաև մարզի երեք խոշորագույն հանրակրթական հաստատությունների՝ Գյումրու թիվ 7, թիվ 11 և թիվ 23 դպրոցների աշակերտների ու ուսուցչական կոլեկտիվների հետ մարզի դատախազության դատախազների հանդիպումները: Քննարկման առարկա են դարձվել անչափահասների շրջանում հանցավորությունը ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու խնդիրները, դատախազների կողմից շեշտվել է կանխարգելիչ նշանակության մի շարք միջոցառումների իրականցման անհրաժեշտությունը: Վերջիններս վերաբերում են հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ցուցաբերելու, կրիմինոգեն ազդեցությունը բացառելու և իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու ուղղությամբ հանցավոր վարքագծին հակված աշակերտների հետ անհատական աշխատանքներին, սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտների հանդեպ ներառական ծրագրերի իրականացմանը, անչափահասներին մոտ կտրող-ծակող կամ ջարդող-փշրող առարկաներ պահելու նկատմամբ անհանդուրժողականության ցուցաբերմանը, կասկածելի հանգամանքերում դասերից տևականորեն կամ պարբերաբար բացակայությունների դեպքում ծնողներին և տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներին իրազեկմանը և այլն: [b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր