211652_close_icon
views-count84040 դիտում article-date 18:09 10-10-2018

Ես լինելու եմ Կարգին Հայկոյի ամենամեծ և օբյեկտիվ քննադատը, իմ աչքից ոչինչ չի վրիպելու.. Մենուա Հարությունյան

[b]Քաղաքագետ Մենուա Հարությունյանը գրում է.[/b] Կարգին Հայկոյին ես ավելի շատ եմ օգնելու, քան նրա թիմը, քանզի իրա կողքինները ժամանակի մեջ սկսելու են անձնական խնդրանքներով Հայկոյին խեղդել՝ ամեն մեկը մի բան ուզելով, իսկ ես, իր և իր թիմի սխալները մատնանշելով և քննադատելով, օգնելու եմ և՛ Հայկոյին, և՛ Երևանին․․․ Ես լինելու եմ Հայկոյի ամենամեծ և օբյեկտիվ քննադատը, իմ աչքից ոչինչ չի վրիպելու և դա անելու եմ հանուն Երևանի, հանուն երևանցու․․․ Չեմ հավատում Հայկոյի ոչ մի խոստմանը, չեմ հավատում, որ կարող է լավ քաղաքապետ լինել, բայց իմ քննադատությամբ օգնելու եմ և անկեղծ ցանկանում եմ , որ ես սխալվեմ, իսկ Հայկոն իր աշխատանքով ապացուցի ինձ և բոլոր երևանցիներին, որ ինքը կարող է արդյունավետ և անաչառ քաղաքապետ լինել և այդ դեպքում ես Հայկոյին կսկսեմ դիմել պարոն քաղաքապետ՝ համարելով նրան նաև իմ քաղաքապետը․․․ Եվ սկզբի համար ուզում եմ Հայկոյին հուշել, որ պաշտոնյան կարող է փողկապ հագնելով իսկապես ծառայել իր կոչմանը , իսկ առանց փողկապի՝ ստեղծել ժողովրդական կերպար , բայց ոչինչ էլ չանել այդ նույն ժողովրդի համար․․․ Սկսեցինք Հայկո՝ դու աշխատել, իսկ ես քննադատել քեզ․․. ✌️️ Անկեղծ հաջողություններս քեզ և քո՝ գոնե այս պահին ինձ համար անընդունելի թիմին․․․

Նմանատիպ նյութեր