211652_close_icon
views-count54878 դիտում article-date 16:42 10-10-2018

Վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. հետիոտնը և վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. նրանց առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Չոբանյանը իր վարած Nissan March մակնիշի 35 VN 380 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. քաղաքացիների և վրաերթի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Սամվել Մանգասարյանն ու Արսեն Հակոբյանը։ Ժամանել է նաև ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արկադի Ավագյանը։ Քիչ առաջ վարորդ Դ. Չոբանյանին, ում նույնպես օգնություն էին ցուցաբերում բենզալցակայանի աշխատակիցները, շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացել էր։ Վթարի մասին Երևանի ճՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր