211652_close_icon
views-count9949 դիտում article-date 21:21 09-10-2018

95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ վերջին հերոս Աշոտ Ամատունին

Սիմֆերոպոլում 95 տարեկան հասակում մահացել է Ղրիմում բնակվող ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին: Այդ մասին հաղորդում է Russia Today-ը: Խորհրդային Միության հերոսի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: «Անդառնալի կորուստ… ամենաանկեղծ և խորը ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Ամատունու հարազատներին և մտերիմներին, կիսում եմ ձեր վիշտը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աքսյոնովը: 1942 թվականից սկսած Ամատունին Հայրենական մեծ պատերազմի ճակատներում մարտնչել է Ստալինգրադում, մասնակցել Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրավմանը: Նա եղել է տանկի, դասակի և վաշտի հրամանատար: 1945-ի փետրվարի 27-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Նմանատիպ նյութեր