2133 դիտում
23:15 09-10-2018
Տրանսպորտի նախարարն ընդունել է Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։
Դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,ապա անդրադարձավ երկու երկրների միջև արդեն առկա համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես Լոնդոնում կայացած բրիտանական մի շարք կազմակերպությունների և ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումները։
Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, կարևորեց երկու երկրների միջև գործակցությունն առավել ակտիվացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ գործակցության մի շարք հնարավորություններ։ Կարևորվեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հերթական համաժողովում մեր երկրի ներկայացված լինելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ եղավ նաև տեխնոլոգիական բուհերի հետ համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են 5G-ն և կիսահաղորդչային տեխնոլոգիաները։
Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ նախարարությունը բաց է համագործակցության համար և պատրաստակամ է առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա գործունեության հետ կապված ծրագրերը։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»