4955 դիտում
16:07 09-10-2018
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի մասնակիցներին հիացրել են հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների նորարարությունները
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ: «[url=https://armenpress.am/arm/news/950237/]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մասնակիցներն այցելել էին ցուցահանդես հոկտեմբերի 9-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի ուղեկցությամբ:
«Որոշեցինք մեր հյուրերին անպայման հնարավորություն տալ նաև մասնակցելու և տեսնելու Հայաստանում որոշ վայրեր: Եվ քանի որ «Դիջիթեք էքսպո»-ն այս տարի կազմակերպվելու էր հոկտեմբերի 5-7-ը, որոշեցինք կազմակերպիչների հետ մի փոքր երկարաձգել և հնարավորություն ընձեռել, որ ՏՏ ոլորտում ներկայացված մեր բոլոր ընկերությունները կարողանան հյուրերին ներկայացնել մեր արտադրանքը և այն աշխատանքը, որն իրենք կատարում են»,-ասաց Ադամյանը:
Հյուրերը ծանոթացան տեխնոլոգիական զարգացման գլոբալ միտումներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրեցին նորարական լուծումները:
Ֆրանսիացի գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից մեկը՝ Լուի Պուզանը նշեց, որ հայկական ընկերություններն իրեն իսկապես զարմացրել են:
«Շրջայցի ընթացքում ինձ հասցրել են հատկապես մի քանի տեղերում զարմացնել: Հայաստանի ընկերություններն ունեն նորարարության զգացողություն, ապագայի նկատմամբ պատկերացումներ, քայլում են աշխարհին համահունչ»,-ասաց Պուզանն ու հավելեց՝ ընկերություններն արդեն հասցրել են տպավորել իրեն:
Պուզանը լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներից մեկը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին