Հոկտեմբերի 8-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր: Առաջնագծում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հետաքրքրվել զինծառայողների սոցիալ-կենցաղային և ծառայողական պայմաններով:
Շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը հանդիպել է նաև մարտական հերթապահությունում ընդգրկված պահեստազորայիններին, շնորհակալություն հայտնել հանրապետության պաշտպանական գործընթացներին ըմբռնումով և գիտակցված պատրաստակամությամբ ներգրավվելու համար, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Վերջում Բակո Սահակյանը հետագա ծառայության կազմակերպման համար հրամկազմին տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է մարտական հենակետեր
2018.10.08 21:16


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+