211652_close_icon

Ոստիկանությունում քրեական հետախույզի մասնագիտական օրվա առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3902 դիտում article-date 17:41 08-10-2018
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին ոստիկանությունում քրեական հետախույզի մասնագիտական օրվա առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը շնորհավորեց քրեական հետախույզներին և նշեց, որ մեր երկրում 100 տարի առաջ՝ ներքին գործերի նախարարության հետ մեկտեղ ստեղծվեց նաև քրեական հետախուզության ծառայությունը: «Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման գործում բացի արտաքին ծառայությունից մեծ դեր ունեն նաև քրեական հետախույզները, որոնք իրենց բարեխիղճ ծառայությամբ պետք է նպաստեն այդ կապի ամրապնդմանը»,- նշեց ոստիկանության պետը: Հանցավորության դեմ ակտիվ պայքար մղելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր պատասխանատվությամբ կատարելու և ծառայության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր