211652_close_icon
views-count170904 դիտում article-date 20:46 07-10-2018

Արտակարգ դեպք Հայաստանի մարզերից մեկում. 50-ամյա մայրը դիմել է ոստիկանություն, որ 40-ամյա ազգականը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ, 50-ամյա Սվետլանա Պ.-ն, և հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն, իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է իրենց գյուղի դպրոցի 3-րդ դասարանում և ավելի շուտ ոստիկանություն չի դիմել, քանի որ ուշ ժամ է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է Սարգիս Գ.-ին, ով ստորագրությամբ այնուհետև բաց է թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր