211652_close_icon
views-count76014 դիտում article-date 18:45 07-10-2018

Ողբերգական դեպք Երևանում. 06-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, դուրս եկել հանդիպակած գոտի և բախվել «Նիվային». ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Ռոստոմյան 20/1 հասցեի դիմաց, ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՕ 278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի Е003СС750 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են, որ 06-ի վարորդը մահացած է: Ըստ նախնական տեղեկությունների, նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի մահացած վարորդի և «Նիվայի» վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր