211652_close_icon
views-count39594 դիտում article-date 15:10 03-10-2018

ՊԵԿ նախագահի տեղակալի ծառայողական ավտոմեքենայի վթարի գործը փոխանցվել է քննչական կոմիտե. վարորդի ընկերները դեպքի վայրում ասում էին, որ պատճառը մարդաբոյ փոսն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի կողմից օգոստոսի 29-ին Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերով նախաքննություն է սկսել քննչական վարչության հակապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սրապիոն Բադասյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր ժամանած նրա ընկերներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մարդաբոյ փոսը, ու փոսից փախցնելու հետևանքով վթարի է ենթարկվել, սակայն, երբ վթարի վայրում նրա ընկերներին ցույց տվեցինք, որ մինչև փոսը նա բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, նրանք սկսեցին նեղսրտել, որ ինչո՞ւ չենք ուզում համաձայնվենք իրենց կարծիքին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին, ավտոմեքենան էլ հաշվառված է ՊԵԿ հաշվեկշռում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ անգամ ավտովթարների մասին նյութեր է հրապարակել, որտեղ եթե, իրոք, պատճառը եղել է մարդաբոյ փոսը, ճանապարհի անբարեկարգ լինելը, արտաքին լուսավորության բացակայությունը և այլ խոչընդոտներ, իսկ այս դեպքում ակնհայտ է, որ մինչև փոսին հասնելը, վարորդը մի քանի մետր վերև՝ բախվել է բետոնե արգելապատնեշին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/29/1104081/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան քաղաքի Արագած փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սրապիոն Բադասյանը իր վարած Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Օպերատիվորեն ժամանել էին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Սարգիս Լալայանն ու տեսուչ Արմեն Աղաբեկյանը։ Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ավտոմեքենան հաշվառված էր ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր