3949 դիտում
10:47 02-10-2018
Փոխառություններ, բնակարան. վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության նորանշանակ պետի հայտարարագիրը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության նորանշանակ պետ Արմինե Մաթոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Արմինե Մաթոսյանը հայտարարագրել է բնակարան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Մաթոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 13 113 997 ՀՀ դրամ: Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 950 000 ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար եւ 450 եվրո:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 7 252 296 ՀՀ դրամ:
Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 3 579 101 ՀՀ դրամ:
Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 406 020 եւ 88 000 ՀՀ դրամ: Իսկ ստացված փոխառությունները (վարկեր) կազմել են 3 179 175 ՀՀ դրամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3055 դիտում
09:36 21-12-2017
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը 200 հազար դոլար փոխառություններ ունի «Փաստ»
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»