211652_close_icon
views-count3297 դիտում article-date 23:45 01-10-2018

Նա ապրել է դրական կյանքով. Վլադիմիր Պոզները՝ Շառլ Ազնավուրի մասին

Հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Պոզները կոչ է արել հիշել Շառլ Ազնավուրին մեծ երախտագիտությամբ ու ժպիտով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Վ. Պոզները մասնավորապես ասել է. «Պետք է չէ լաց լինել, նա դա չէր ցանկանա, նա ապրել է դրական կյանքով: Դուք կարող եք միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ ծափահարել նրան»: Նա նշել է, որ Ազնավուրը ապրել է երկար, գեղեցիկ, հաջողակ կյանքով և սիրել մինչեւ իր կյանքի վերջին օրը: «Անշուշտ, ցավալի է, երբ մարդը հեռանում է: Մյուս կողմից՝ երբ մարդը հեռանում է, այդքան երկար տարիներ այսպիսի կյանքից հետո, կարող եք նույնիսկ նախանձել», - հավելել է Պոզները: Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նմանատիպ նյութեր