Արտակ Զեյնալյանը ուշագրավ փաստ է ներկայացրել անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի վերաբերյալ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ուշագրավ փաստ է հրապարակել իր ֆեսյբուքյան էջում՝ անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի վերաբերյալ:
Նախարարը գրել է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակատարողական ծառայությունում մեկնարկած ծավալուն բարեփոխումների արդյունքներն առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով հարկ է արձանագրված արդյունքները թվային վերլուծությունների տեսքով համեմատել նախորդող 3 տարիներին արձանագրված արդյունքների հետ:
2018թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344):
Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 2018թ 5 ամիսների ընթացքում (մայիս - սեպտեմբեր) պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարիներին (2015-2017թթ.) միասին վերցրած` 633»: