4716 դիտում
15:10 29-09-2018
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
«Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/949088.html]Արմենպրես[/url]»-ը, սեպտեմբերի 29-ին կայացավ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը:
««Սասնա ծռեր»-ը լինելու է մեր պատկերացրած պետության հենասյուներից մեկը»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց, որ ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է «Սասնա ծռեր» էպոսում հավատամքային համակարգից:
«Ամեն բան, այդ թվում ազգը կորցնում է ամեն ինչ և ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը: Մենք ևս շեղվել ենք մեր առաքելությունից, և դա է պատճառը այն ամենի, ինչ մինչև օրս տեղի են ունում մեզ հետ, մնացյալը շղթաների օղակներ են»,-ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
21:14 10-04-2021
Կայացել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը. նախագահ է ընտրվել Երվանդ Թարվերդյանը
14141 դիտում
20:00 10-12-2016
Ազատության հրապարակից մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարան»-ի երթը՝ ի աջակցություն«Սասնա ծռեր»-ի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
847 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1081 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն