211652_close_icon
views-count2475 դիտում article-date 22:10 28-09-2018

Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 25-րդ տարեշրջանը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 25-րդ տարեշրջանի բացմանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն, Գերմանիայի Օստալբի շրջանի մարզպետ Կլաուս Պավելը,Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Ողջունելով ներկաներին ու ծրագրի շահառուներին՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ «Գթության խոհանոցի» շնորհիվ հարյուրավոր մարդկանց համար լուծվել է սոցիալական առաջնահերթ խնդիր: Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի դերը այս գաղափարի կյանքի կոչման գործում: Միջոցառման ավարտին կենտրոնի բակում հյուրերը տնկել են խորհրդանշական եղևնի: Նշենք նաև, որ արդեն 25 տարի շարունակվող բարեգործական ծրագրով Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ Քանաքեռ-Զեյթուն, էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների շուրջ 500 տարեց, միայնակ և սոցիալապես անապահով քաղաքացի, այդ թվում նաև 80 սիրիահայ, օգտվում են օրական մեկ անգամ տաք սննդից: Ծրագրի շահառուներն օգտվում են «Հուսո տուն» կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: «Գթության խոհանոց» ծրագրով մայրաքաղաքում իրականացվում են նաև «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» ենթածրագրերը: : [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր