211652_close_icon
views-count1707 դիտում article-date 17:26 28-09-2018

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է արտագնա դասընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց: ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման շրջանակներում ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ համապատասխան հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը միտված դասընթացին մասնակցել են պաշտպանական գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումներում պլանավորման գործառույթներ իրականացնող պաշտոնյաները: Հնգօրյա ինտերակտիվ դասախոսությունների, խմբային պարապմունքների ու վարժությունների արդյունքում դասընթացի մասնակիցները ծանոթացել են ծրագրային բյուջետավորման շրջանակներում ապրանքների ու ծառայությունների արդյունքայնության, արժեքային արդյունավետության որոշման, անորոշության պայմաններում որոշումների կայացման և ռիսկերի կառավարման հիմունքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր