211652_close_icon
views-count6341 դիտում article-date 09:55 28-09-2018

Իրանում ՀՀ դեսպանը՝ Քոչարյանի կադր Արտաշես Թումանյանը, նույնպես հետ կկանչվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։ Նշենք, որ արդեն հետ են կանչվել Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Երեկ էլ ԱԳ փոխնախարարը հաստատել է, որ Վատիկանից հետ կկանչվի նաև Սերժ Սարգսյանի դեսպան փեսան՝ Միքայել Մինասյանը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր