211652_close_icon
views-count104363 դիտում article-date 13:14 27-09-2018

Դանակահարություն Երևանում. Նանսենի անվան այգում 14-ամյա դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 14-ամյա Հովհաննես Ս.-ն է, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկում։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ բժիշկները ձեռնարկում էին անհրաժեշտ օգնություն՝ երեխայի առողջական վիճակը կարգավորելու համար, Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Ս.-ին դանակով հարվածել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ նույն վարչական շրջանի մեկ այլ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ 14-ամյաՎահե Մ.-ն։ Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում, Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան այգում։ Վահե Մ.-ն բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն, բացատրություն տվել կատարվածի մասին, որից հետո քննիչի որոշմամբ հանձնվել է ծնողների հսկողությանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր