11780 դիտում
14:52 26-09-2018
Արթուր Գևորգյան. Այսօր հայտարարում եմ. ես դնելու եմ իմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԲՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ հավաք-ժողովում հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնում իր թեկնածությունը դնելու մտադրության մասին:
«Դեռևս օգոստոսին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, նամակով դիմեց մեզ՝ հաստատելով վերջին նիստի ընթացքում կայացած նախագահի ընտրությունների արդյունքները և ընդունելով գործող ֆեդերացիան և ֆեդերացիայի նախագահին:
Այդ ամենից հետո կրկին բռնցքամարտի աշխարհում պառակտումը շարունակվեց: Ավելին՝ ՀԱՕԿ-ը ձեռնամուխ եղավ նոր ֆեդերացիա ստեղծելու գաղափարին: Տեղեկացել եմ, որ ստեղծվել է նոր ֆեդերացիա և, որ սպորտի ղեկավարությունը ձեռնամուխ է լինելու միջազգային կառւյցների կողմից այդ ֆեդերացիայի ընդունմանը:
Հավաքել են մի խումբ մարդկանց, որոշել են ստեղծել ինչ-որ ֆեդերացիա, ապավինել հայկական սպորտի ղեկավարությանը, նպատակուղղված արշավ է, որի հետևում ինչ-որ ականջներ կան:
Փորձ արվեց վերահսկողություն իրականացնել ինչպես Հայաստանի մյուս մարզաձևերի, այնպես էլ մեր ֆեդերացիայի նկատմամբ: Այս ամբողջ լարվածությունը ստեղծելուց և բռնցքամարտում պառակտում առաջացնելուց հետո ես այժմ կրկին անդրադառնում եմ 2020-ին կայանալիք ՀԱՕԿ նախագահի ընտրություններին և հայտարարում, որ ես, այո, դնելու եմ իմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում»,- ասել է Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀԲՖ նախագահը [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/25/1106091/]քննադատել[/url] է ՀԱՕԿ-ի և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ նրան մեղադրելով բոլոր ֆեդերացիաների նկատմամբ տոտալ վերահսկողություն իրակացնելու փորձի մեջ:
Ժողովի և Արթուր Գևորգյանի ելույթի այլ մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13279 դիտում
13:30 16-08-2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում
2323 դիտում
22:08 09-09-2021
Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնում
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
874 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am