2793 դիտում
14:45 26-09-2018
Հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը
Հունահռոմեական ոճի ըմբիշների համար մրցաշրջանի գլխավոր ստուգատեսը հանդիսանում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունը: Մեկնարկը կտրվի հոկտեմբերի 25-ին:
Այդ մրցաշարին մեր երկրի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ սկսել է նախապատրաստվել մայիս ամսին անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո: Ուսումնամարզական հավաքներ են անցկացվել Ծաղկաձորում, Ալուշտայում, Երևանում:
Սեպտեմբերի 23-ին թիմը մեկնեց Ստայկի: Այնտեղ տղաները համատեղ մարզումներ են անցկացնում Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ:
Այդ հավաքից հետո մարզիկները կվերադառնան և նախապատրաստությունը կշարունակեն մայրաքաղաքի Օլիմպավանում: Դրան կհաջորդի աշխարհի առաջնությունը:
Հավաքականի կազմը մարզչական խորհուրդը կհրապարակի բուդապեշտյան ստուգատեսի նախօրերին:
Նմանատիպ նյութեր
9789 դիտում
16:14 15-07-2017
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
4244 դիտում
22:03 20-05-2016
Հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին. ֆոտոշարք, տեսանյութ
771 դիտում
17:30 20-06-2022
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Հռոմում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը