211652_close_icon
views-count1624 դիտում article-date 16:58 26-09-2018

ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչը լիազորությունների հավատարմագիրը հանձնեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարին

Սեպտեմբերի 24-ին Անկախ պետությունների համագործակցության Մոսկովյան գրասենյակում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանն իր լիազորությունների հավատարմագիրը ներկայացրեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։ Պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը կառույցի աշխատանքներին, գոհունակություն հայտնեց ՀՀ և ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ: ՀՀ մշտական ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության ծրագրում ներկայացված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները: Արմեն Ղևոնդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակել ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը՝ ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում ամրագրված դրույթների և ժամանակակից իրողություններին կազմակերպության ադապտացման գործընթացներին համահունչ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԱՊՀ կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր