211652_close_icon
views-count11023 դիտում article-date 15:02 26-09-2018

Կրասնոյարսկի բնակիչը սպառնացել է պայթեցնել Բաքու թռչող ինքնաթիռը

Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ժամանակ սպառնացել է պայթեցնել օդանավը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Սպառնալիքի պատճառն եղել է այն, որ օդանավի անձնակազմը հրաժարվել է տղամարդուն նստեցնել բիզնես-դասում: Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» օդանավակայանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ ուղևորներից մեկը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին: Օդանավի ուղևորները տարհանվել են, օդանավը, ուղևորներն ու նրանց ուղեբեռը անցել են կրկնակի ստուգում: Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, ինչից հետո օդանավը ուղևորվել է Բաքու: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրություն տարածելու հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր