211652_close_icon
views-count6083 դիտում article-date 13:26 26-09-2018

ԵԱՏՄ-ն կարող է երկու տարուց դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող է տևել մոտավորապես 2 տարի: Այդ մասին Tass գործակալությանը տված հարցազրուցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտևի առավելագույնը 2 տարի»,-ասել է Տ. Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ 5 անդամներից 4-ն ԱՀԿ-ի լիիրավ անդամներ են: Դա նշանակում է, որ երբ ԱՀԿ-ի հարթակներում բանավեճ է ծավալվում մաքսատուրքերին կամ փոխադարձ առևտրի խոչընդոտներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ, այդ երկրները չեն կարող ինքնուրույն նման բանակցություններ վարել, քանի որ այդ լիազորությունները հանձնված են վերազգային մարմնին՝ ԵԱՏՀ-ին:

Նմանատիպ նյութեր