211652_close_icon
views-count25271 դիտում article-date 10:56 26-09-2018

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Нива-ն ու ВАЗ 2110-ը. բանկի կառավարիչը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Սահակյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 747 ՏԼ 01 համարանիշի և Գավառի բնակիչ՝ 30-ամյա Արիստակես Մարտիրոսյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 GD 895 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Нива-ի վարորդ Ա. Սահակյանն աշխատում է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ« ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր