Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Թվիթեր»-ի ԱԳՆ-ի էջին:
ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ: