211652_close_icon
views-count14678 դիտում article-date 21:06 25-09-2018

ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին. News.am

Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով: [url=https://news.am/arm/news/472924.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում այդ մասին ասաց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը։ Վերջինս ծանոթացել է մեղադրանքին, բայց հրաժարվել ցուցմունք տալուց: Լեւոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/24/1106036/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 24-ին Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մի քանի ժամ եղել էր Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում: Թե քրեական ինչ գործի շրջանակում էր Լ. Երանոսյանը հրավիրվել ՀՔԾ՝[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը փորձում էր պարզել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր