«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների միջև անցկացվել է ֆուտբոլային հանդիպում
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների միջև անցկացվեց ֆուտբոլային հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարելիցին:
Խաղն ընթացավ հավասար պայքարում, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ և ունեին հաղթելու մեծ հավանականություն, սակայն հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 4:4 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեց օտարերկրյա դատապարտյալների թիմը: Երկու թիմերի լավագույն խաղացողները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արժանացան խրախուսանքների:
Ֆուտբոլային հանդիպումները քրեակատարողական հիմնարկներում կրում են շարունակական բնույթ:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]