211652_close_icon
views-count3836 դիտում article-date 15:58 25-09-2018

Մխիթարյանը կարող է ևս մեկ հանդիպում բաց թողնել

«Արսենալի» պաշտոնական կայքը վնասվածք ունեցող ֆուտբոլիստների թվում շարունակում է նշել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստի մասնակցությունը լիգայի Գավաթի 3-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղին, առայժմ հարցականի տակ է և ակումբի բժշկական անձնակազմի հսկողության ներքո շարունակում է ապաքինվել: Հիշեցնենք, որ Մխիթարյանը աջ սրունքի վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում՝ «Վորսկլայի» հետ խաղում (4-2): Նա արդեն մեկ խաղ բաց է թողել՝ ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Էվերթոնի» հետ (2-0): «Բրենտֆորդի» հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր