Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել Կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելու մասին նախագիծը
ԱԺ պատգամավոր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի՛ բարեկամներ,
այսօր պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» և «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Այս նախագծերը նախատեսում են.
1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով Վեհափառի անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը:
2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»,-ասված է գրառման մեջ: