211652_close_icon
views-count2276 դիտում article-date 14:52 25-09-2018

«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ նշանակեց

«Ալաշկերտը» հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին: Թիմը կգլխավորի Արամ Ոսկանյանը, որը 2016-2017 թթ. արդեն աշխատել էր երևանյան ակումբում: 43-ամյա Ոսկանյանը վերջին շրջանում Երևանի «Բանանց» մարզիչն էր, և նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Արամ Ոսկանյանը եղել է նաև Երևանի «Միկայի», Հայաստանի Մ-19 հավաքականի մարզիչը: Գլխավոր մարզիչի առաջին օգնական է նշանակվել Անդրանիկ Բաբայանը: Թիմի մարզչական շտաբում ընգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Մանուկ Սարգսյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Նմանատիպ նյութեր