211652_close_icon
views-count82912 դիտում article-date 19:01 24-09-2018

«Այսօրվանից գործազուրկ եմ. Նիկոլի ականջը կանչի». Iravunk.com

«Հարգելի բարեկամներ: Այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին», - գրում է վարչապետի աշխատակազմի աշխատակից ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», - ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ եւ եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»: Ես կոռուպցիոներ չեմ եւ ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի եւ ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարությունում ցինիկ եւ արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են: Վախից: Իսկ ես եւ էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք»: Մանրամասներն ՝ [url=https://iravunk.com/news/67409]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր