3591 դիտում
17:34 24-09-2018
Առաջիկա շաբաթներին Մոսկվան Սիրիային C-300-ներ կփոխանցի
Առաջիկա օրերին Ռուսաստանը Սիրիայի իշխանություններին հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր կփոխանցի: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29506672.html]«Ազատությունը»[/url]։
«Երկու շաբաթվա ընթացքում [Սիրիային] C-300 ժամանակակից զենիթա-հրթիռային համակարգ կփոխանցվի, որն ի վիճակի է 250 կիլոմետր հեռավորության վրա օդային թիրախներ հայտնաբերել և միաժամանակ խոցել դրանցից մի քանիսը: Համալիրը լրջորեն կամրապնդի սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի մարտունակությունը: 2013 թվականին Իսրայելի խնդրանքով մենք դադարեցրեցինք S-300 համակարգերի մատակարարումը: Այսօր, սակայն, իրադրությունը փոխվել է, և ոչ մեր մեղքով», - հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Պաշտոնական Մոսկվան C-300 համակարգերը Սիրիա առաքելու որոշումը կայացրեց ռուսական Իլ-20 հետախուզական օդանավի կործանումից հետո, որի մեղավորն, ըստ ռուսական կողմի, Իսրայելի ռազմաօդային ուժերն էին:
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
11:01 05-05-2014
Ռուսաստանը Սիրիային «Յակ-130» ինքնաթիռների առաջին խմբաքանակը կփոխանցի 2014֊ին
3192 դիտում
15:25 25-07-2016
Թեհրանն ու Մոսկվան կշարունակեն աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում. Իրանի ԱԳՆ
2862 դիտում
12:00 03-12-2016
Մոսկվան Լոնդոնից պահանջել է չխանգարել Սիրիային օգնելու հարցում
Այս բաժնից
532 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
442 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել