211652_close_icon
views-count3673 դիտում article-date 16:29 24-09-2018

Ունաի Էմերի. Զարմանում եմ, որ Չեխի հարցում ոմանք կասկածներ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/24/1105980/]հաղթանակից[/url] (2:0) հետո անդրադարձել է թիմի դարպասապահ Պետր Չեխի հասցեին հնչող քննադատություններին: «Ես զարմանում եմ, որ Չեխի հարցում շատերի մոտ կասկածներ կային: Նախապատրաստական շրջանում և մրցաշրջանի մեկնարկում նա շատ լավ խաղաց: Բերնդ Լենոն նույնպես կաճի և այստեղ մրցակցություն կլինի: Պետրը շատ ուժեղ հատկանիշներ ունի և մեծ փորձ: Նա լավ է սկսել մրցաշրջանը: Կարծում ենք, որ նա օգնում է մեզ այնպիսի խաղեր անցկացնել, ինչպիսին մենք ցանկանում ենք: «Էվերթոնի» հետ խաղում Չեխը ամենաբարձր մակարդակի վրա էր: Նման տրամադրվածությամբ էլ նա կշարունակի աշխատել ամեն օր», ասել է Էմերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր