211652_close_icon
views-count2464 դիտում article-date 15:28 24-09-2018

«Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում

Կիրակի օրը Ռուսաստանում կայացած նահանգապետական ընտրությունների երկրորդ փուլում Կրեմլի աջակցությունը վայելող միանգամից երկու թեկնածուներ ծանր պարտություն են կրել: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Խաբարովսկի երկրամասում «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, գործող նահանգապետ Վյաչեսլավ Շպորտը պարտվել է ազգայնական Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Սերգեյ Ֆուրգալին: Ընդդիմադիր թեկնածուն ստացել է ընտրողների 69 տոկոսի քվեն: Լիբերալ դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածու` Վլադիմիր Սիպյագինը, քվեների 57 տոկոսով հաղթել է Վլադիմիրի մարզի նահանգապետի պաշտոնի համար մղվող պայքարում: Նրա հակառակորդ՝ գործող նահանգապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սվետլանա Օռլովայի օգտին քվեարկել է վլադիմիրցի ընտրողների ընդամենը 37․5 տոկոսը:

Նմանատիպ նյութեր