211652_close_icon
views-count6479 դիտում article-date 16:20 24-09-2018

Արցախի ՊԲ օդուժը սեպտեմբերի 25-28-ը ուսումնամարզական շրջաթռիչքներ կիրականացնի

Արցախի Պաշտպանության բանակի մարտական պատրաստության 2018 թվականի պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ: «Ուսումնամարզական շրջաթռիչքների նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր