211652_close_icon
views-count44446 դիտում article-date 13:21 24-09-2018

Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Առինջ մոլ»-ում ավազակային հարձակում կատարողին․ հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություներով՝ երեկ, սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյան), Ոստիկանության Հրազդանի և Կոտայքի բաժինների, Ոստիկանության Ծաղկաձոր բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցում գտնվող զվարճանքի կենտրոններից մեկում հայտնաբերել են Աբովյան քաղաքի Սևանի փողոցի բնակիչ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 1 օր առաջ «Առինջ մոլ»-ում 23-ամյա Անահիտ Թամոյանի նկատմամբ դանակով ավազակային հարձակում կատարելու մեջ։ Խուզարկությամբ՝ Ռ․ Հովհաննիսյանի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար, որը նա հափշտակել էր Ա․ Թամոյանից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ։ Խմբում ընդգրկված քննիչի կողմից ՀՀ ՔրՕրի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Ռ․ Հովհաննիսյանը ձերբակալվել է։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/23/1105942/]հայտնել էինք[/url], որ երեկ սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թամոյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում «Առինջ մոլ» տոնավաճառի ետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր