31780 դիտում
23:37 23-09-2018
Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնաբերվել է օրենքի խախտմամբ փակցված մոտ 20 պաստառ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ:
Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը` ամփոփելով Երևանի արտահերթ ընտրություններում նախընտրական քարոզչության ընթացքը: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով նախընտրական քարոզչության գործընթացին վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Թեև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել քարոզչության սահմանված կարգի խախտման վերաբերյալ դիմումներ, սակայն ԿԸՀ-ի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ , որոնք հեռացվել են»,- նշեց Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր փակցնելու համար Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում առանձնացված են եղել հատուկ վայրեր ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար և ապահոված է եղել հավասար հնարավորություններ:
Նմանատիպ նյութեր
7214 դիտում
11:33 13-06-2021
Վաղվանից Ձեր բնակարանի դռների վրա կարող եք տեսնել խնամքով փակցված մեր նախընտրական բուկլետը. Էդմոն Մարուքյան
595 դիտում
14:48 07-02-2024
Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի, այս մասին ասել եմ նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ․ Արտակ Զեյնալյան
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
457 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը