211652_close_icon
views-count4095 դիտում article-date 23:20 23-09-2018

ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: «Զանգերի քանակն աննախադեպ էր: Ունեցել ենք 100-ից ավելի զանգեր՝ հիմնականում տեղեկատվական բնույթի: Ամենահաճախը պահանջում էին տրամադրել տեղեկություն ընտրական տեղամասերի գտնվելու վայրի վերաբերյալ: Նաև հարցնում էին, թե ինչ փաստաթղթով պետք է մասնակցել քվեարկությանը»,- ասաց Հակոբյանը: Իրավաբանական վարչության պետը տեղեկացրեց նաև որ ուսումնասիրեվել են ԶԼՄ-ների հրապարակումները ընտրությունների ընթացքի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր