211652_close_icon
views-count4837 դիտում article-date 18:42 23-09-2018

Մոսկվան չկարողացավ ապացուցել իր օգտակարությունը Սիրիայի և Ուկրաինայի հարցերում. Պոմպեո

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն քննադատել է Ռուսաստանին, պնդելով, թե Մոսկվան չկարողացավ ապացուցել իր օգտակարությունը Սիրիայի և Ուկրաինայի հարցերում: «Նախագահ Թրամփը փորձեց հարաբերություններ հաստատել և փոխել ստեղծված իրավիճակը, սակայն մենք հաջողության չենք հասել, գոնե այս պահին»,- NBC-ին ասել է Մայք Փոմփեոն: Նա ընդգծել է՝ չնայած որոշ հարցերում ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են, սակայն երկու երկրների դավանած արժեքներն արմատապես տարբեր են: Այս հայտարարությունից օրեր առաջ պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ էր սահամանել Ռուսաստանի ևս 33 քաղաքացիների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, սերտ կապեր ունեն կամ ՌԴ հատուկ ծառայությունների, կամ Սանկտ Պետերբուրգում գործող «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» հետ, որի նկատմամբ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել՝ ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին միջամտելու համար:

Նմանատիպ նյութեր