211652_close_icon
views-count28788 դիտում article-date 17:27 23-09-2018

«Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն». Արարատ Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը քվեարկելու է «Լույս» դաշինքի օգտին

Չի բացառվում նաև, որ ինձ հակահեղափոխական ու տականք դարձնեն, բայց ես իմ ձայնը տալիս եմ «Լույս» դաշինքին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը: Նա նաև գրել է. «Այո, ես հեղափոխության վերջնական հաղթանակի ու արձանագրված նվաճումների պահպանման կողմնակիցն եմ, բայց «Լույսին» ընտրելու համար ունեմ կոնկրետ շարժառիթներ. 1. Այսպես, թե այնպես «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է: Դրանում ոչ մի կասկած չկա: Այսինքն իմ ձայնն այդ տեսանկյունից վճռական նշանակություն չունի: 2. Եթե «Իմ քայլը» դաշինքին ընտրելու դեպքում իմ քվեն նշանակություն չունի, ապա տրամաբանորեն այն կարող է չափազանց մեծ օգուտ տալ երկրորդ տեղի համար պայքարող ուժերից որևէ մեկին: Ես չեմ ուզում, որ ավագանիում որպես երկրորդ ուժ ներկայացված լինեն ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կամ էլ Դաշնակցությունը: Թո՛ղ ավագանու երկրորդ ամենամեծ ուժը դառնա «Լույսը», որտեղ շատ սկզբունքային ու արժանապատիվ մարդիկ կան: 3. Չեմ ընդունում մեկ քաղաքական ուժի աբսոլյուտ հեգեմոնիան: Այո՛, «Իմ քայլը» դաշինքը պետք է մրցակիցներ ունենա, քանի որ առանց մրցակցության քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում հիմարանում են: 4. Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում:

Նմանատիպ նյութեր